Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 2։5 հաշվով պարտություն է կրել Կոսովոյից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Առաջին խաղակեսից հետո Հայաստանի ընտրանին հաղթում էր 2։1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում տանտերերը խփել են 4 գոլ:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին՝ հյուրընկալվելով Չեռնոգորիայի ընտրանուն:
Մարտի 23-ին Թբիլիսիում կայացած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Վրաստանին զիջել էր 1։6 հաշվով։