Հայաստանի ֆուտբոլի ազգայի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ պահանջարկ կա, հնարավոր է՝ նա հեռանա «Կրասնոդարից», Матч ТВ-ի եթերում հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։
Խոսելով Ռուսաստանի 2024/2025 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո թիմի տրանսֆերային ծրագրերի մասին՝ նա հույս է հայտնել, որ թիմի հիմնական կազմը կմնա:
«Կարծում եմ՝ ամռանը տրանսֆերներ կլինեն։ Ձմռանը հետաքրքրություն կար մի շարք ֆուտբոլիստների նկատմամբ, և մենք պայմանավորվեցինք, որ ամռանը կվերադառնանք այդ հարցին: Սպերցյանի նկատմամբ որոշակի պահանջարկ կա։ Հնարավոր է, որ նա հեռանա թիմից։ Հետաքրքրություն կա նաև որոշ լեգիոներների նկատմամբ։ Հուսով եմ՝ թիմի ողնաշարը կմնա, և մենք ավելի ուժեղ կլինենք»,- ասել է Մուսաևը։
Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձել էր Ռուսաստանի չեմպիոն։ Ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։