Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը մրցանակային հինգերորդ տեղն է զբաղեցրել 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարում, որը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սարգսյանը հնարավոր 9 միավորից վաստակել է 6 միավոր։ «Ա» խմբում, որը նախատեսված էր 2500-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների համար, մասնակցել է 82 շախմատիստ՝ 31 երկրից։ Առաջին եռյակում են Նիդերլանդների, Սերբիայի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։
Մրցաշարը կայացել է մայիսի 17-25-ը՝ շվեյցարական համակարգով՝ 9 տուրով և դասական ժամանակի վերահսկմամբ։