Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը լարված խաղում 3:6, 6:3, 5:7 հաշվով պարտվել է աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասին, հաղորդել է RBC-ն։
Սա Խաչանովի հինգերորդ պարտությունն է իսպանացու հետ անձնական հանդիպումներում, բայց նա առաջին անգամ կարողացել է նրանից սեթ խլել։ Հաջորդ փուլում Ալկարասը կմրցի բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։
Հռոմում ընթացող մրցաշարը կավարտվի մայիսի 18-ին, մրցանակային ֆոնդը կազմում է 8,05 միլիոն եվրո։ «Մասթերս»-ը հեղինակությամբ զիջում է միայն «Մեծ սաղավարտի» մրցաշարերին և եզրափակիչ մրցաշարին։
Մայիսի 11-ին երրորդ փուլում Խաչանովը հաղթանակ էր տարել Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Պասարոյի նկատմամբ՝ 6:3, 6:0 հաշվով։ Հանդիպումը տևել էր 1 ժամ 2 րոպե։