Երևանում ընթացող կարատեի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մինչև 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Յուրա Զալյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան։
Հայ մարզիկը մրցել է Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ և առավելության հասել 5:3 հաշվով:
Զալյանը երկրորդ մեդալը նվաճեց Հայաստանի հավաքականի համար:
Այսօր ավելի վաղ -84 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Գոռ Ներսիսյանը:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։ Առաջնությունը կտևի մինչև մայիսի 11-ը: