Հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից:
Աղջիկներից հաղթող են ճանաչվել Վարդանուշ Բարսեղյանը և Նաիրա Մեսրոպյանը: Բազկամարտի կանգնած վարժությունում պատանիների շրջանում հաղթել են Արման Ավեյանը, Գուրգեն Անտոնյանը, Մհեր Գանջալյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Սերոբ Աբրահամյանը, Դավիթ Դավթյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Ռաֆայել Ազիզյանը, Նարեկ Կիրակոսյանը, Էդվարդ Նիկողոսյանը, Գոռ Ավետիսյանը, Հովհաննես Համբարձումյանը, Արտյոմ Դանիելյանը, Գևորգ Համբարձումյանը, Արմեն Մարգարյանը և Վալտեր Հարությունյանը:
Նստած մրցաձևում հաղթել են Վոլոդյա Բազեյանը, Շահեն Բաբայանը, Հայկ Ստեփանյանը, Սևակ Սիմոնյանը, Սերոբ Հովհաննիսյանը և Սարգիս Ստեփանյանը:
Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: