Հայ բռնցքամարտիկները տասը մեդալ են նվաճել Վրաստանում կայացած Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարում, հայտնել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է չորս ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալ։
Բոլոր մրցակիցներին հաղթելով՝ հայ բռնցքամարտիկներ Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ) բարձրացան պատվո պատվանդանի ամենաբարձր աստիճանին։
Մրցաշարում 50 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը և 70 կգ քաշային Արտեմ Ստեփանյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ Տիգրան Մակիչյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Րաֆֆի Խաչատրյանը (85 կգ)՝ բրոնզե: