Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ներկայացուցիչ, «Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի պրեմյեր լիգայի 27-րդ տուրի՝ «Ռուբին»-«Կրասնոդար» խաղում ռեկորդ է սահմանել, հայտնել է Opta Sports-ը։
Սպերցյանը դարձել է 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, որը լիգայի շրջանակում երեք մրցաշրջաններում անընդմեջ 10 գոլ է խփել։
«Ռուբին»-«Կրասնոդար» խաղն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ «Կրասնոդարի»։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Ֆուտբոլիստի ծառայության շուկայական արժեքը կազմում է 20 մլն դոլար:
Ապրիլին Սպերցյանը «Կրասնոդարի» պատմության լավագույն 11 մետրանոցի հեղինակն էր դարձել՝ սահմանելով նոր ռեկորդ և առաջ անցնելով Ժոազինյոյից և Եվգենի Կալեշինից։