Արցախցի Արման Ավանեսյանը (98 կգ) Կիպրոսում ընթացող մարտական սամբոյի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն է հռչակվել, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Այսօր ավելի վաղ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ), Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71կգ) և Ավետիք Պողոսյանը (88 կգ) բրոնզե մեդալներ էին արժանացել։
Առաջնությունը մեկնարկել էր ապրիլի 22-ին և կտևի մինչև ապրիլի 28-ը ներառյալ։