Կիպրոսում ապրիլի 22-ին մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 2 մարզիկ բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը դուրս է եկել եզրափակիչ, հայտնել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։
Բրոնզե մեդալ են նվաճել 58 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը և մարտական սամբոյի 79 կգ քաշային մարզիկ Արթուր Մալխասյանը։
Ապրիլի 24-ին տեղեկացրել էինք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 3 մարզիկ մեդալ է նվաճել։
Առաջնությունը կանցկացվի ապրիլի 28-ը ներառյալ։