Կատարի Դոհա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի հինգերորդ փուլում հայ մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժությունում վաստակել է 14,700 միավոր և հռչակվել չեմպիոն։
Վահագն Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր, Արթուր Ավետիսյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Ապրիլի 12-ին Համլետ Մանուկյանը հռչակվել էր սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլի չեմպիոն։ Արթուր Դավթյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։