Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի ներկայացուցիչ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Նա գրանցել է երկամարտի 275 կգ արդյունք: Պոկում վարժությունում Չոլակյանը հաջող է կատարել միայն մեկ մոտեցում, գլխավերևում պահել 124 կգ կշռող ծանրաձողն ու այս ձևում արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում նա ցույց է տվել 151 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը:
Այսօր ավելի վաղ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ):