Բրատիսլավայում ապրիլի 11-ին մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի չեմպիոն, 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բերնատեկին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
77 կգ քաշային հայ մարզիկը մրցակցին հաղթել է 9։0 հաշվով և դուրս եկել առաջնության 1/4 եզրափակիչ։
Առաջնության մեկնարկին գորգ դուրս կգան նաև 55 կգ Մանվել Խաչատրյանը, 63 կգ Կարեն Ասլանյանը, 87 կգ Կարեն Խաչատրյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։
Առաջնությունը կանցկացվի ապրիլի 13-ը ներառյալ։