Սերբիայի Զլատիբոր քաղաքում ընթացող մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային Գիմնազիադայում հայ ազատ ոճայինները երեք մեդալ են նվաճել, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Ոսկե մեդալ է նվաճել 75 կգ քաշային Արթուր Մկրտչյանը։ Բրոնզե մեդալակիր են դարձել 38 կգ քաշային Խաչատուր Գրիգորյանն ու 41 կգ քաշային Արտավազդ Խոսրովյանը։