ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականների վերջնական կազմերը, որոնք ապրիլի 13-21-ը Քիշնևում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ), Գոռ Սահակյան (73 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Մնացական Հարությունյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Արա Աղանյան, Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայան (+ 109 կգ):
Կանանց թիմում ընդգրկվել են Ալեքսանդրա Գրիգորյանը, Իզաբելլա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Աննա Ամրոյանը, Միլենա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Էմմա Պողոսյանը, Մարգարիտա Առաքելյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Տաթև Հակոբյանը, Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը, Մերի Թումասյանը (երկուսն էլ՝ + 87կգ): Թիմի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է:
Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները վերջին ուսումնամարզական հավաքներն են անցկացնում Եվրոպայի առաջնության ընդառաջ: Տղամարդկանց ընտրանին մարզվում է Երևանում, կանանց թիմը՝ Գյումրիում: