Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք Վրաստանի դեմ խաղում։
Մեկնարկային կազմում են դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, պաշտպաններ Վարազդատ Հարոյանը, Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Կամո Հովհաննիսյանը, Նաիր Թիկնիզյանը, կիսապաշտպաններ Էդգար Սևիկյանը, Ուգոչուկվու Իվուն, Սոլոմոն Իմե Ուդոն, Վահան Բիչախչյանը և հարձակվող Տիգրան Բարսեղյանը:
Խաղից առաջ հայ երկրպագուները Թբիլիսիում Հայաստանի հավաքականին սատարող երթ են իրականացնում։
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։ Թբիլիսիում պատասխան հանդիպումը տեղի կունենա ժամը 18:00-ին։