Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ՈՒԵՖԱ ֆուտզալի «Եվրո-2026»-ի եզրափակիչ փուլ, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Որակավորման փուլում հայկական թիմը վաստակած 16 միավորով 6-րդ խմբում զբաղեցրել է 1-ին տեղը։ Ընտրական փուլի վճռորոշ խաղում Հայաստանը 4։2 հաշվով հաղթել է Ղազախստանին։
Անցկացրած 6 հանդիպումներում Հայաստանի հավաքականը 5 հաղթանակ է տարել, 1 հանդիպում ավարտել ոչ-ոքի արդյունքով։
ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Եվրո-2026-ը կանցկացվի 2026 թվականի հունվարի 18-ից փետրվարի 8-ը՝ Լիտվայում և Լատվիայում: