Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանն արծաթե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Հայ մարզուհին մրցում էր 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում։
Կարապետյանը որակավորման փուլում 48 միավորով սահմանել էր Եվրոպայի ռեկորդ և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։ Ոսկե մեդալի համար պայքարում նա 13:15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Լյուբով Յասկևիչին։