Հայաստանը ներկայացնող Լևիկ Միքայելյանը (61 կգ) հաղթել է ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևին և դարձել Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը հաղթել է 2։1 հաշվով։
Մրցաշարը մեկնարկել է մարտի 8-ին և կավարտվի մարտի 14-ին։ Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են ազատ ոճի ըմբիշներ Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Վլադիմիր Ազարյանը (70 կգ), Նարեկ Նիկողոսյանը (74 կգ), Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։ Հունահռոմեական ոճի ըմբիշներ՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Էրիկ Տեր-Մաթևոսյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հարություն Կիրակոսյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։