Փետրվարի 25-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ ըմբշամարտի PWL-8 լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը հաղթել է օլիմպիական և աշխարհի չեմպիոն, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Գալստյանը մրցակցին հաղթել է 5:4 հաշվով։ PWL-8 լիգային մասնակցել են աշխարհի լավագույն ըմբիշները, որոնց թվում են օլիմպիական չեմպիոններն ու մրցանակակիրները, ազատ, կանանց և հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և մայրցամաքների չեմպիոնները:
2024-ի օգոստոսին Փարիզի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի բրոնզե մեդալի համար մրցապայքարում Գալստյանը 0։7 հաշվով զիջել էր Սանչեսին։