Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում 2։0 հաշվով հաղթել է Ղազախստանի ընտրանուն, հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
Գոլի հեղինակներ են դարձել Սվետլանա Ղարագյոզյանի և Օքսաննա Պիզլովան։
Խաղը տեղի է ունեցել Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում։
Փետրվարի 21-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսել էր պայքարը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում: Հայաստանի ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները: Կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղում ընդունել էր Լիխտենշտեյնի ընտրանուն և հաղթել 6:1 հաշվով: