Սերբիայում տեղի ունեցած աթլետիկայի Բալկանյան երկրների մեծահասակների ձմեռային առաջնությունում Հայաստանի աթլետիկայի հավաքականի ներկայացուցիչներ Երվանդ Մկրտչյանը և Գոռ Հովակիմյանը մեդալներ են նվաճել։
Մկրտչյանը հաղթել է տղամարդկանց 1500 մետր վազքում՝ ցույց տալով 3:49.82 րոպե արդյունք։
Հովակիմյանը եռացատկում արծաթե մեդալ է նվաճել։
2024-ի օգոստոսին Մկրտչյանը Փարիզի Օլիմպիական խաղերի 800 մետր վազքի մրցապայքարում Հայաստանի նոր ռեկորդ էր սահմանել։
Մկրտչյանը 2024-ի փետրվարի 10-ին Ստամբուլում կայացած Բալկանյան խաղերի ձմեռային առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել: Փետրվարի 14-ին նա արծաթե մեդալ էր նվաճել Սերբիայում կայացած Belgrade Indoor Meeting 2024 մրցաշարում և սահմանել Հայաստանի նոր ռեկորդ: