• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 04:24
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

ՀՖՖ նախկին ղեկավարը նշել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալու պատճառը

Սպորտ,
07 Փետրվար 2025 14:59
ShareShareShare
ՀՖՖ նախկին ղեկավարը նշել է Հենրիխ Մխիթարյանի՝ Հայաստանի հավաքականից հեռանալու պատճառը
telegram

«Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ընտրանուց հեռանալու պատճառներից մեկն այն է, որ նրա մայրը՝ Մարինա Թաշչյանը, զրկվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելու հնարավորությունից, 168.am-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Թաշչյանը պատահական մարդ չէ ֆուտբոլում: Մխիթարյանի մայրը ֆեդերացիայի 4 նախագահի հետ է աշխատել: Իմ նախագահության տարիներին 4-5 անգամ ցանկացել է ազատվել աշխատանքից. ես եմ իրեն համոզել, որ մնա, աշխատի: Թաշչյանի նման աշխատող այսօր ֆեդերացիայում չկա: 5-6 տղամարդու աշխատանք էր կատարում: Այդ կարգի աշխատասեր կին ես Հայաստանում շատ քիչ եմ պատկերացնում»,- ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախկին ղեկավարը հավելել է, որ Հայաստանի իշխանությունները Մխիթարյանին զրկել են դիվանագիտական ​​անձնագրից, որի շնորհիվ ֆուտբոլիստն առանց դժվարությունների մեկնում էր Եվրոպա։

Հայրապետյանը նաև մեկնաբանել է Մխիթարյանի դեմ սոցցանցերում այն հրապարակումները, երբ ֆուտբոլիստը հունվարին չէր եկել Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մրցանակ ստանալու և ներկայացուցիչ չէր ուղարկել։ Մխիթարյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս չի վերադառնա հավաքական, ինչից հետո արժանացել էր քննադատության։ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ազգային հավաքականը դասել էր հայրենիքի հետ նույն հարթության վրա և մարզիկին կոչ էր արել չնեղանալ իր երկրից։ Ֆեյսբուքյան այս գրառումը հավանել էր Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

ՀՖՖ նախկին նախագահն անհեթեթ է համարել, որ մարդիկ, ովքեր «իրենց երկրին ոչ մի օգուտ չեն բերել», փորձում են Մխիթարյանին սովորեցնել սիրել հայրենիքը, մինչդեռ ֆուտբոլիստը բազմիցս զբաղվել է բարեգործությամբ, այդ թվում՝ օգնելով Արցախում վիրավոր զինվորներին։

«Դեռ 20-21 տարեկանից, երբ Մխիթարյանը բազմաթիվ բարեգործություններ էր անում, Բաբաջանյանն իր հարազատ մոր դեմ ցուցմունք էր տալիս: Ես կդադարեի հարգել Մխիթարյանին, եթե նա շարունակեր աշխատել ՀՖՖ ղեկավարության հետ, երբ իր մոր նկատմամբ նման կերպ են վարվել: Չէ՞ որ հավաքականի ֆուտբոլիստ լինելը, առավել ևս՝ ավագի թևկապ կրելն աշխատանք է: Նա ո՞նց պիտի աշխատեր այն մարդկանց հետ, ովքեր իր մորը չեն թողնում մտնել ֆեդերացիայի շենք»,- ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախկին ղեկավարն ընդգծել է, որ երազում է Մխիթարյանին կրկին տեսնել հավաքականում՝ թե՛ ավագի, թե՛ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

«Հենրիխը նեղացկոտ չէ, ոչ էլ որևէ մեկից նեղացել է: Ուղղակի շատ լավ գիտակցում է՝ ֆեդերացիան կարող է այնպիսի մթնոլորտ ստեղծել իր համար, որ ինքը պարզապես չկարողանա ֆուտբոլ խաղալ, ինչպես որ արել էին: Հենրիխը չի հրաժարվել հավաքականից. նա հրաժարվել է այն մթնոլորտից, որն ստեղծվել է իր շուրջ»,- ասել է Հայրապետյանը:

Նա ընդգծել է, որ հայկական ֆուտբոլի զարգացումը հնարավոր է միայն Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՖՖ ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո։

2022 թվականի մարտի 3-ին Մխիթարյանը հայտարարել էր Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 2023 թվականի դեկտեմբերին նա պաշտպանել էր Արաս Օսբիլիսի թեկնածությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնում՝ հակադրվելով ՀՖՖ ներկայիս նախագահ Արմեն Մելիքբեկյանին։ Փետրվարի 4-ին Մխիթարյանը հայտարարել էր, որ «կգա մի օր, երբ բոլորը կիմանան ճշմարտությունը» Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր հարաբերությունների և ազգային հավաքականից հեռանալու պատճառների մասին։

Հունվարին ԿԳՄՍՆ-ն Մխիթարյանին ճանաչել էր Հայաստանը միջազգային ասպարեզում լավագույնս ներկայացնող մարզիկ։ Հունվարի 31-ին Մխիթարյանը չէր ներկայացել Փաշինյանի մասնակցությամբ 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը։ Ավելի վաղ ֆուտբոլիստն աջակցություն էր հայտնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և պահանջել էր ազատել հայ գերիներին։

telegram
Tags: ՄխիթարյանՌուբեն ՀայրապետյանՖուտբոլ

Առնչվող Նորություններ

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08

Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15՝ 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է...

Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

Արթուր Սարգսյանը դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ռուսաստանի քառակի չեմպիոն

07 Հունիս 2025 18:59

Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը ոսկե մեդալ է նվաճել Օմսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում և դարձել ՌԴ քառակի չեմպիոն, հայտնում...

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Կոստա Ռիկային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Կոստա Ռիկային

07 Հունիս 2025 14:26

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը ԱՄՆ-ում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական խաղում հաղթել է Կոստա Ռիկայի ընտրանուն, հայտնում է Հայաստանի բասկետբոլի...

Հայ ըմբիշները Սկոպյեում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը

Հայ ըմբիշները Սկոպյեում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը

07 Հունիս 2025 11:27

Հայ ըմբիշները հունիսի 9-15-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։   Հունահռոմեական ոճում...

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։5 հաշվով պարտվել է Կոսովոյին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։5 հաշվով պարտվել է Կոսովոյին

06 Հունիս 2025 23:12

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում 2։5 հաշվով պարտություն է կրել Կոսովոյից, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Առաջին խաղակեսից հետո...

Քրիստիան Կիվուն կգլխավորի «Ինտերը»․ ԶԼՄ

Քրիստիան Կիվուն կգլխավորի «Ինտերը»․ ԶԼՄ

06 Հունիս 2025 14:23

Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչ կդառնա ռումինացի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կիվուն, գործարքն արդեն համաձայնեցված է, սոցիալական ցանցերում գրել է լրագրող...

Ավելին
  • Լուրեր
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության...

ԿարդալDetails
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհում

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ