Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Խաղերը կանցկացվեն մինչև փետրվարի 7-ը, խաղերին կմասնակցի աշխարհի 19 պետության 77 քաղաքի ավելի քան 1300 պատվիրակ: Խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: