Նյու Յորքում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության 2-րդ խաղային օրն անցկացվել է 4 խաղափուլ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
9-րդ խաղափուլից հետո Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը վաստակել են 5,5-ական միավոր։ Զավեն Անդրիասյանն ունի 5 միավոր, Տիգրան Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Արամ Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4-ական։
Հայաստանի կանանց շախմատի թիմում 8 խաղափուլից հետո 5 միավոր է վաստակել Էլինա Դանիելյանը։ Աննա Սարգսյանն ունի 4,5 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 3 միավոր։
Ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին կկայանան խաղային վերջին օրվա պարտիաները։ Դեկտեմբերի 30-ին և 31-ին տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը:
Լևոն Արոնյանը հաղթել է ամերիկացի շախմատիստին և անցել Լաս Վեգասի մրցաշարի կիսաեզրափակիչ
Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի...