Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մանվել Խնձրցյանը 11:8 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Քարավուսին և դուրս եկել առաջնության 1/4 եզրափակիչ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Որակավորման փուլում Խնձրցյանը 12։8 հաշվով առավելության էր հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Վասիֆ Բաղիրովի նկատմամբ։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Տիգրան Ղազարյանը (70 կգ), ևս քառորդ եզրափակիչ է դուրս եկել՝ 5։3 հաշվով հաղթելով ամերիկացի ըմբիշ Ջոն Ուայլիին։
Հոկտեմբերի 25-ին ըմբիշ Լևիկ Միքայելյանը հաղթել էր թուրք ըմբիշ Էմրե Կուրալին և դուրս եկել մրցապայքարի 1/4 եզրափակիչ։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 21-ի և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։