Անվադահուկների միջազգային մրցաշարի շրջանակում կայացած «Զարգացող պետությունների գավաթի» առաջնությունում երկու հայ դահուկորդ բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան։
Սպարտակ Ոսկանյանը 16 կմ ազատ ոճի մրցատարածությունում է զբաղեցրել 3-րդ տեղը (ընդհանուր հաշվարկում՝ 5-րդ տեղ), իսկ Կատյա Գալստյանը՝ 13 կմ ազատ ոճի մրցատարածությունում (ընդհանուր հաշվարկում՝ 4-րդ տեղ)
Մրցաշարն անցկացվել է Հունաստանի Վերոիա քաղաքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։