Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է արագ շախմատի Հայաստանի չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակել են 6 միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն է դարձել Պետրոսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արագ շախմատում Հայաստանի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Զավեն Անդրիասյանը։ Պետրոսյանը Հայաստանը կներկայացնի արագ շախմատի աշխարհի առաջնությունում, նշել են ֆեդերացիայից։
Վետերաններից լավագույն արդյունքը գրանցել է Աշոտ Նադանյանը, կանանց մրցաշարում՝ Աննա Խաչատրյանը, իսկ մինչև 16 տարեկան տղաներից՝ Վահե Սուքիասյանը։
2023 թվականի մարտին Սերբիայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում Պետրոսյանը հաղթել էր ադրբեջանցի Վուգար Ռասուլովին։
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հայտնում է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...