Կրիշտիանու Ռոնալդուն հավանել և ծիծաղող էմոջիներով պատասխանել է այն հրապարակմանը, որ արգենտինացի Լիոնել Մեսսին 2023 թվականի վերջին «Ոսկե գնդակ»-ն անարժանորեն է ստացել, գրում է Pravilmag.ru-ն։
Հրապարակման մեջ իսպանական «As» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Թոմաս Ռոնսերոն ասել է, որ Մեսսին «արդեն թոշակի է անցել Մայամիում»։
«Այո, նա հաղթեց աշխարհի առաջնությունը, բայց վեց 11 մետրանոցներով: Իսկ մրցաշարը տեղի է ունեցել տասը ամիս առաջ, հիմա նոյեմբերն է։ Մեսսին ութ «Ոսկե գնդակ» է շահել, բայց պետք է ստանար հինգը: Մեկը պետք է տրվեր Ինյեստային կամ Չավիին, մյուսը՝ Լևանդովսկուն, որը մեկ մրցաշրջանում վեց տիտղոս նվաճեց։ Եվ ևս մեկը՝ Հոլանդին, ով դարձավ հնարավոր ամեն ինչի լավագույն ռմբարկուն»,- ասել է Ռոնսերոն:
Հոկտեմբերի 31-ին հայտնել էինք, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 8-րդ անգամ նվաճել է «Ոսկե գնդակ» մրցանակը։