IBA-ի կողմից անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոյի ժամանակ հայ բռնցքամարտիկը հաղթանակ է գրանցել, հայտնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան։
«Հաղթական մենամարտ պրոֆեսիոնալ ռինգում: IBA-ի կողմից անցկացվող պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական երեկոյի ժամանակ հաղթական մենամարտ է անցկացրել Մարտունու մարզադպրոցի սան Դավիթ Ազիզյանը, որը մարզվում է Ռուսաստանում, բայց ներկայացնում է Հայաստանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Տաջիկստանում կայացած 6 ռաունդանոց մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է տանտերերի ներկայացուցիչ Աբուբակր Մուրոդզոդային։ Պրոֆեսիոնալ ռինգում սա Դավիթի 2-րդ մենամարտն էր:
4 արծաթ, 3 բրոնզ․ պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի արդյունքները
Սերբիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 արծաթ և 3 բրոնզ է նվաճել, հայտնում են Հայաստանի...