Մեկնարկել է ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ-ն:
Նշվում է,որ տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00-ն՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով: Տոմսերի արժեքներն են՝ Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ, Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ, Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ։