Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը կարիերան կշարունակի «Օսիեկում», հաղորդում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը։
20-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արարատ Արմենիա»-ին, ընթացիկ մրցաշրջանը նոր թիմում կանցկացնի վարձավճարով։ «Օսիեկն» իրավունք կունենա ամբողջական տրանսֆեր գնել մրցաշրջանի ավարտից հետո։
Նախորդ մրցաշրջանում Մկրտչյանը վարձավճարով հանդես էր գալիս Երևանի ԲԿՄԱ-ում։
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել
Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը 15՝ 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է...