Հայաստանի գուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն «արժանի» է որակել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ուելսի ընտրանու նկատմամբ 4։2 հաշվով տարած հաղթանակը։
«Առաջին հերթին՝ տղաների արժանիքն է, որ հավատացին ինձ, լսեցին ինձ, մարզչական շտաբին։ Ես հավատում եմ, որ մենք արժանի հաղթանակ տարանք»,- ասել է Պետրակովը։
Նա ընդգծել է, որ իր նպատակն է Հայաստանի հավաքականի հետ խոշոր մրցաշարի ուղեգիր նվաճել։
«Առաջիկայում մենք հանդիպում ենք անցկացնելու Լատվիայի հավաքականի հետ, և եթե երկար տոնենք այս հաղթանակը և անհաջող խաղանք Լատվիայի դեմ, ապա այս հաղթանակը նշանակություն չի ունենա»,- եզրափակել է Պետրակովը։
Հայաստանի հավաքականը հունիսի 16-ին «Քարդիֆ Սիթի» մարզադաշտում ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական խաղում հաղթել է Ուելսին: Հայաստանի հավաքականի կազմում դուբլերի հեղինակ են դարձել Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը: Հաջորդ հանդիպումը Պետրակովի սաները կանցկացնեն Երևանում՝ հունիսի 19-ին հյուրընկալելով Լատվիայի ընտրանուն։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ խաղում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։2 է խաղացել Չեռնոգորիայի դեմ ընկերական խաղում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի թիմում դուբլի հեղինակ...