Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության երրորդ շրջան, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Խաչանովը 6:3, 6:4, 6։2 հաշվով առավելության է հասել (11) Մոլդովայի ներկայացուցիչ Ռադու Ալբոտի նկատմամբ։
«Ռոլան Գարոսում» Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Թանասի Քոկկինակիսը։ Մրցաշարը մեկնարկել է մայիսի 28-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովը և Անդրեյ Ռուբլևը հաղթել էին Մադրիդում ավարտված Masters մրցաշարի զուգախաղում։
«Փյունիկը» հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլի առաջին խաղում
ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում հայկական «Փյունիկ» ակումբը հաղթել է հունգարական «Դյեր» թիմին: Երևանում կայացած խաղն ավարտվել...