Ուզբեկստանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Կանլիի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ֆեդերացիան մանրամասնում է, որ թուրք մրցակիցն ակտիվ է սկսել մենամարտը, բայց Բաչկովը իրեն հատուկ ուժգին ու ջարդող հարվածներով շատ արագ կանգնեցրել է նրա առաջխաղացումը ու սկսել իր կամքը թելադրել։ Երկրորդ ռաունդում աշխարհի գործող բրոնզե մեդալակիրն ավելի տոտալ մենամարտ է անցկացրել ու մեծացրել առավելությունը։
Երրորդ ռաունդում թեև թուրք մարզիկը մի փոքր ակտիվացել է, բայց դա չի խանգարել Բաչկովին մենամարտը հասցնել հաղթական ավարտին։ Բաչկովը քառորդ եզրափակչում է, և ևս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։
Բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությանը մասնակցում է 11 մարզիկով։ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5), Գուրգեն Մադոյանը (67կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (92+կգ):
Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայ ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալ է նվաճել Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։ 87 կգ...