Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ, հայտնում է sport-express.ru-ն։
Քառորդ եզրափակիչում նա 6:3, 6:2 հաշվով հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին։ Խաղը տեւել է 1 ժամ 15 րոպե։
Մրցաշարի կիսաեզրափակիչում Խաչանովը կխաղա ռուս Դանիիլ Մեդվեդևի հետ, ով քառորդ եզրափակչի խաղում հաղթել է ամերիկացի Քրիստոֆեր Յուբենքսին (6:3, 7:5): Խաչանովը ATP-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը։ Նախկինում նա Ավստրալիայի Բաց-2023-ում հասել էր կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել էր հույն Ստեֆանոս Ցիցիպասին։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8,8 մլն դոլար։