Հայ շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը հաղթել են Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատիստուհիներ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի:
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը չորս հնարավորից վաստակել են 3,5 միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար չորրորդ և յոթերորդ տեղերը։
Շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունն անցկացվում է մարտի 17-30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում, որին մասնակցում են 35 երկրների 140 շախմատիստներ։ Հայաստանը առաջնությունում ներկայացված է 6 շախմատիստով։
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA 1000 մրցաշարում հաղթել է Չինաստանի ներկայացուցչին
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթել է կանանց թենիսի Qatar TotalEnergies Open մրցաշարում, որը WTA 1000 շարքի մաս է կազմում։ Նա...