Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող մրցելույթները Իտալիայում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
«Այսօր իրենց մենամարտերը հաղթանակով են ավարտել 48 կգ քաշային Արման Արզումանյանը և 50 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը: Ընդ որում Սաֆարյանը սերբ մրցակցին հաղթել է բացահայտ առավելությամբ: Առաջին ռաունդում մեր մարզիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Երեկ հաղթանակ էին տոնել նաև 70 կգ քաշային Երանոս Օհանյանն ու 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը»,-նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը Եվրոպայի առաջնությունների հաղթողներ են
Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել են Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։...