Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» 22-ամյա ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը «Чемпионат»-ի կողմից ստացել է մրցանակ՝ որպես երկրպագուների վարկածով 2021/2022 մրցաշրջանի Ռուսաստանի լավագույն երիտասարդ խաղացող։
«Чемпионат»-ի կողմից անցկացվող քվերակության արդյունքում ավելի քան 80 հազար մարդ է քվեարկել կայքում և սոցիալական ցանցերում։ Ընթերցողներն ընտրել են լավագույն եռյակը։ Առաջին տեղում Սպերցյանն է՝ 21,401 ձայնով, երկրորդը «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանն է՝ 18 982 ձայն, լավագույն եռյակը եզրափակել է Համիդ Ագալարովը՝ «Ախմատից»՝ 16 445 ձայն։
«Շնորհակալ եմ բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Կաշխատեմ ավելի քրտնաջան, ավելի ու ավելի ուժեղ»,- մրցանակն ստանալուց հետո ասել է Սպերցյանը։