Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում այսօր գերազանց մրցելույթներ ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան)։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։
Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից 3 ոսկե մեդալ նվաճեց. պոկում վարժաձև՝ 73կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։
Տափօղակով հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է Ուզբեկստանի ընտրանուն
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում հաղթել է Ուզբեկստանի ընտրանուն, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։...