Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանեկան /կրտսեր տարիքի/ առաջնությունը: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից։
Հայաստանի 12 պատվիրակներից հինգը մեդալակիր է դարձել:
Արծաթե մեդալով հայրենիք կվերադառնան Գագիկ Ղազարյանը /44 կգ/, Հայկ Ավանեսյանը /57 կգ/ և Սահակ Հովհաննիսյանը /75 կգ/: Նրանց թիմակիցներ Արմեն Պապիկյանը /38 կգ/ և Տիգրան Ըխտոյանը /48կգ/ գրավել են երրորդ տեղը և արժանացել բրոնզե պարգևի:
Մրցագորգերը տրամադրվել են հունահռոմեական ըմբշամարտի մասնակիցներին: