Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Մ15 տարեկանների ԵԱ-ում հայ մարզիկների գրանցած հաջողությունները։
57 կգ Հայկ Ավանեսյանը 9:7 հաշվով առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Իսաևի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ:
75 կգ Սահակ Հովհաննիսյանը 9:5 հաշվով հաղթել է ուկրաինացի ըմբիշին և անցել եզրափակիչ։
Արմեն Պապիկյանը (38կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ) կպայքարեն բրոնզե մեդալների համար:
Նարեկ Հովհաննիսյանը (62կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի: