Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այս ամռանը իր ղեկավարած թիմի տրանսֆերային քաղաքականության մասին։
«Նախորդ երկու տարիներին մենք մեծ ներդրում ենք արել թիմում։ Հիմա մարդիկ ասում են, որ մենք պետք է ևս 300 կամ 200 միլիոն ֆունտ ստերլինգ ծախսել։ Բայց հավանաբար չորս ակումբ կա, որ կարող է ամեն տարի այդքան գումար ծախսել, մենք չենք կարող։ Միայն «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն կարող են, հավանաբար, նաեւ «Ռեալն» ու «Բարսելոնան» այդքան գումար տրամադրել տրանսֆերներին ամեն տարի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» ձեռք է բերել մեկ խաղացողի՝ 17-ամյա հոլանդացի պաշտպան Սեպ վան դեն Բերգին։
Չեմպիոնների լիգա․ «Նոան» պարտվել է հունգարական ակումբին
«Նոան» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։3 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին»: Ակումբը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում...