Ինչպես հաղորդում է Calciomercato կայքը, Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է տեղափոխվի Ռոմա: Նշվում է, որ հայ ֆուտբոլիստը պետք է Իտալիայի մայրաքաղաքում «Ռոմայի» համար բուժզննում անցնի: Մխիթարյանն արդեն ժամանել է Հռոմ: Նշենք, որ Մխիթարյանը հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ՝ հետագա գնման հնարավորությամբ:
Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:
Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմի Մասթերսի երրորդ փուլ
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Հռոմում ընթացող «Մասթերս»-ի երրորդ փուլ, հայտնում է Sovsport.ru-ն։ Խաչանովը հաղթահարել է...