Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը ներկա է գտնվել հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի 2022թ. Հայաստանի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային Պարալիմպիկ կոմիտեից:
ՀԱՊԿ-ի նախագահն իր ելույթում նշել է, որ շատ կարևորում է պարալիմպիկ այս մարզաձևի զարգացումը մեր երկրում: Նա հույս է հայտնել, որ «Փարիզ 2024» Պարալիմպիկ խաղերում սեղանի թենիս մարզաձևից ևս մարզիկ կունենանք:
Նա շնորհավորել է բոլոր մասնակիցներին և հաղթողներին՝ մաղթելով ուժ ու կորով նորանոր հաղթանակներ կերտելու համար: Տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն:



