Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան տարեդարձը։
Մխիթարյանը մի քանի անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։ 2017 թվականին Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով։