Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականը Աշխարհի առաջնությունում նվաճեց 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Wrestling – Armenia Facebook-յան էջը։
«Թիմային հաշվարկով մենք 7-րդն ենք՝ 44 երկրից: Թիմը Հայաստան կվերադառնա նոյեմբերի 4-ի ուշ գիշեր՝ նոյեմբերի 5-ի առավոտյան 04:50-ին, Վիեննա-Երևան չվերթով»,-նշում է աղբյուրը։