Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկ»-ը հյուրընկալվեց չեխական «Յաբոլենց»-ին:
Մրցակցի դաշտում հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով և քանի որ «Փյունիկ»-ն առաջին՝ տնային, խաղում հաղթել էր 2:1 հաշվով, դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ:
Տարխանովի սաները Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցեն անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը մրցելու է անգլիական ակուբի հետ։
Չեմպիոնների լիգա․ «Նոան» պարտվել է հունգարական ակումբին
«Նոան» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 4։3 հաշվով պարտվել է հունգարական «Ֆերենցվարոշին»: Ակումբը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում...