ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հուլիսի 20-ը Շախմատի համաշխարհային օր հռչակելու մասին Հայաստանի կողմից նախաձեռնած բանաձևը:
Արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել, համաձայն որի՝ նախարարը շնորհակալություն է հայտնել բանաձևը համահեղինակած երկրներին և ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին։
«Խելացիների, ստրատեգների, համբերատարների և խանդավառների խաղ, որ խաղում են ամբողջ աշխարհում,- ընդծել է Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով,-մեր շնորհակալությունն ենք հայտնում բանաձևը համահեղինակած 54 երկրներին և ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններին»:
Չեմպիոնների լիգա․ հաղթող ճանաչվեց ՊՍԺ-ն
Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ խաղում ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր» (Իտալիա) հանդիպումն ավարտվել է ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 5։0 հաշվով։ Մյունխենի «Ալյանս...