Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում` 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել, հայտնում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ ջրասուզակը պատրաստվում է մտնել ջրամբար և կատարել որոնողական աշխատանքներ այն հատվածում, որտեղ, ըստ քաղաքացիների, երեխան կորել է։
Կայքի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու պարեկները պարզում են ջրահեղձ եղած երեխայի ինքնությունը, որը, դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով, 16 տարեկան տղա էր։